Ռոյսն ու Կագավան կարող են միասին հիանալի խաղ ցուցադրել. Վատցկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հերքել է լուրերն այն մասին, որ ակումբը պետք է տրանսֆերի հաներ Մարկո Ռոյսին: Այդ տեղեկությունները տարածվել էին այն բանից հետո, երբ ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավան «Մանչեստեր Յունայթեդ»-ից վերադարձավ դորտմունդցիների կազմ:

«Մարկոն տեսնում է, թե որ ուղղությամբ է շարժվում «Բորուսիա»-ն: Ռոյսն ու Կագավան կարող են միասին դուրս գալ խաղադաշտ և հիանալի խաղ ցուցադրել:

Կիսապաշտպանությունում այժմ հիանալի դինամիկա, փորձ և վստահ խաղ կա: Իսկ դժվարությունները, որոնց մասին միշտ խոսվում է, ես միայն վիրտուալ եմ տեսել», – Վատցկեի խոսքերն է մեջբերում Sport1-ը:

 




Լրահոս