Մ. Սաակավիլին մեկնաբանել է հույն իրավապահների կողմից իր ձերբակալումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Հունաստանում Վրաստանի դեսպան Դավիդ Բաքրաձեի տարածած տեղեկատվությունը՝ հույն իրավապահների կողմից Սամոս կղզու մոտակայքում Միխաիլ Սաակաշվիլու և Աջարիայի նախկին ղեկավար Լևան Վարշալոմիձեի զբոսանավը ձերբակալելու վերաբերյալ:

«Վրաստանի կառավարությունը տեղեկատվություն է տարածել, որ ինձ ինչ-որ տեղ ձերբակալել են իրենց պահանջով: Ի՞նչ կարելի է ասել: Դա արդեն ծիծաղելի էլ չի՝ այդքան սուտ և բամբասանք: Այսօր Վրաստանը ղեկավարող Բիձինա Իվանիշվիլին և նրա դրածոն փորձում են ինձ որդալ այնտեղ, որտեղ նրանք կարող են՝ ելնելով իրենց հնարավորություններից: Իհարկե, ոչ ոք նրանց պահանջները լուրջ չի ընդունում, սակայն ավելի լավ կլիներ, եթե նրանք այդ էներգիան, որը ծախսում են նամակներ հղելու, զանգերի և տարբեր առաջարկների վրա, նրանք ծախսեին երկրի ներսում, ծախսեին հանցավորության դեմ պայքարի վրա կամ թեկուզ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի վարկանիշի բարձրացման համար, որովհետև ամեն բան արվում է, որպեսզի գործող նախագահին դուրս չթողնեն երկրից: Ինձ չեն թողնում մուտք գործել իմ երկիր, սակայն փաստերը համառ են. վերջին ամիսներին ես հանդիպել եմ ավելի մեծ թվով տարբեր երկրների ղեկավարների հետ, քան ներկայումս գործող կառավարությունը: Այդ ոչ նորմալ իրավիճակը վնասում է երկրին, և դրան անհրաժեշտ է վերջ տալ: Մենք պետք է ավարտենք այդ փուլը և սկսենք գործ անել, որովհետև կորցնում ենք մեր երկրի համար թանկարժեք ժամանակը», – հայտարարել է Միխաիլ Սաակաշվիլին:

Ինչպես սեպտեմբերի 2-ին հայտնել է Հունաստանում Վրաստանի դեսպան Դավիդ Բաքրաձեն, զբոսանավը, որով Հունաստանից Թուրքիա են ուղևորվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Աջարիայի նախկին ղեկավար Լևան Վարշալոմիձեն, 4 ժամով ձերբակալվել է Սամոս կղզու մոտ:

Այսօր այդ տեղեկատվույթունը մեկնաբանել է նաև Լևան Վարշալոմիձեն: Նա դա բամբասանք է անվանել և հայտարարել, որ այժմ գտնվում է Կիևում:




Լրահոս