Ադրբեջանը թուրքական պրոյեկտ է. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԼՂ հարցի ներառման հետ կապված որևէ վտանգ չի տեսնում: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկով՝ Լեռնային Ղարաբաղի հարցը կներառվի սեպտեմբերի 4-5-ը Ուելսում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգում:

«Կարող է ներառվել, բայց որևէ լուրջ զարգացում ես չեմ տեսնում, քանի որ նման փորձեր Ադրբեջանը նաև նախկինում է կատարել: ՆԱՏՕ-ն հայտարարել է, թե հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով. այստեղ ես ոչ մի այլ բան չեմ տեսնում», – ընդգծեց նա:

Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների՝ միմյանց սատարող հայտարարություններին, Բաբայանը նշեց, թե իրենք միշտ են նման կոչեր անում:

«Ադրբեջանը թուրքական պրոյեկտ է: Թուրքիան մասնակցել է նորաստեղծ Ադրբեջանի ձևավորման գործընթացին, և այստեղ զարմանալու բան չկա: Նրանք երկու պետություն են և մի ազգ», – հայտարարեց Բաբայանը:




Լրահոս