Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր կառավարության շենքի դիմաց էին հավաքվել «Նաիրիտ»-ի աշխատակիցները, ովքեր պահանջում էին իրենց աշխատավարձն ու վարչապետի հետ հանդիպում:
Նրանց մոտեցավ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նա նշեց, որ առաջիկա օրերին նաիրիտցիներին կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ, իսկ արդեն սեպտեմբերի 15-ին կներկայացվի «Ռոսնեֆտ»-ի հետ կապված առաջարկությունների փաթեթը: Նաիրիտցիներին Ե. Զախարյանի առաջարկը դուր չեկավ:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում