Սեպտեմբերի 4-ին` ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկում մոտ 30 տարի է ծծմբական փոշի և «ԴՏՏ» տեսակի (դիոդատրանզիստորային տրաբանական տարրեր) քիմիական նյութեր կան. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Բնակչության պաշտպանության և ԱՀՎԿ վարչության ճառագայթային քիմիական կենսաբանական իրավիճակների մոնիթորինգի բաժնի ավագ հրահանգիչը նյութը տեղափոխել է հատուկ տարածք: