«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օրեր Աշտարակ քաղաքում «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպությունը կրկին նիստ է անցկացրել: Մեր տեղեկություններով՝ նիստին մասնակցել են ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը,«Արաբո» ջոկատի հրամանատր Մանվել Եղիազարյանը, ազատամարտիկ Սամվել Հովսեփյանը (Ադմիրալի Սամո), Ապարանի ազատամարտի ջոկատի ղեկավար Ռազմիկ Պետրոսյանը, իսկ ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը արտերկրում լինելու պատճառով չի կարողացել ներկայանալ: Նա Հայաստանում կլինի սեպտեմբերի 23-ին:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Մանվել Եղիազարյանի հետ՝ պարզելու, թե որն է եղել հավաքի նպատակը. «Մեր տղաներով հավաքվել ենք, մոտ 200 հոգով: Խոսել ենք բոլոր այն հարցերի մասին, որոնք վերաբերում են մեր հայրենիքին, մեր պլաններին: Բոլորը հայտարարեցին, որ այսուհետ համախմբված ենք լինելու»:
Եղիազարյանի տեղեկացմամբ՝ իրենց հաջորդ հանդիպումը մի քանի օրից է լինելու, այլ մարզում: Իսկ թե որն է նրանց կոնկրետ նպատակը՝ դեռ դժվար է կանխագուշակել: