ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդը լկտիանում է, քանի որ նրան պատասխան տվող չկա. Արաբոյի Մանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք այսօր նմանվում ենք անասունի, որի ձագին աչքի դեմը մորթում են, մի անգամ բառաչում է, հետո գլուխը թեքում ու գնում է արածելու: Նման իրավիճակում ենք մենք հայտնվել, իսկ ադրբեջանցիները կրակում են, որպեսզի հոգեբանորեն ավելի ճնշեն արցախցիներին, բայց դա չի ազդում արցախցիների վրա, արցախցիներին սպանում է Հայաստանի հասարակության, քաղաքական գործիչների անտարբերությունը: Հակառակորդը լկտիանում է, քանի որ նրան պատասխան տվող չկա, բայց եթե մենք փորձենք վրա տալ ու մի քանի հոգու պատառ-պատառ անել, ապա նրանք անմիջապես կխելոքանան:

Ադրբեջանցիները շատ լավ են հասկանում, որ մեզ հաղթել չեն կարող, բայց քանի որ անվստահության, վախի ու կապիկության մթնոլորտ են ստեղծել, իրենք էլ ուզում են անմիջապես լուծել Արցախի հարցը: ArmLur.am-ի հետ զրույցում ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար, ազատամատիկ Մանվել Եղիազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս