Տպավորված իր երկրպագուների նվիրվածությամբ և հավատարմությամբ` երգչուհի Քրիստինե Պեպելյանը որոշում է անակնկալ մատուցել իր արվեստն ու գործունեությունը գնահատող երկրպագուներին: Անակնկալի բնույթը հետևյալն էր՝ հրավիրել երկրպագուներին ձայնագրման ստուդիա և հնարավորություն տալ նրանց ականատես դառնալ իրենց սիրելի երգչուհու գործերի ձայնագրման աշխատանքներին:
Քրիստինեի խոսքերով` իր համար բավականին հաճելի է երկրպագուներին ականատես դարձնելը նրանց համար անտեսանելի աշխատանքների իրականացմանը:
Երգչուհու երկրպագուները հետևեցին նաև նրա և «Հայաստանի ձայնը» նախագծում նրա խումբը ներկայացնող Արամ Գինոսյանի դուետի ձայնագրման աշխատանքներին: Երգը կոչվում է «Սերը կա», որի երաժշտության հեղինակը հենց երգչուհին է, իսկ խոսքերի հեղինակը՝ Անահիտ Մխիթարյանը:
Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան