ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Տևական դադարից հետո փորձում եմ աշխատանքի վերադառնալ. Քրիստինե Պեպելյանը նորություն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Քրիստինե Պեպելյանն իր երկրպագուներին շատ շուտով կներկայանա նոր տեսահոլովակով։ Այս մասին երգչուհին հայտնել է ArmLur.am-ի հետ զրույցում:

«Այս շրջանում փորձում ենք բոլորի պես  քիչ-քիչ վերադառնալ աշխատանքի, քանի որ պատերազմից առաջ եւս շատ երկար ժամանակ դադար էր ինձ մոտ: Վերջին անգամ  ելույթ եմ ունեցել 2020 թվականի փետրվարի 8-ին: Տեւական դադարից հետո առաջին անգամ փորձում եմ կամաց-կամաց աշխատանքի վերադառնալ, հույս ունենալով, որ կարող եմ մի քիչ սեր, էմոցիա, զգացմունք  փոխանցել մարդկանց, մեղմացնել նրանց կոտրված սրտերը»,-նշել է երգչուհին:

«Քանի կամ» երգ ստեղծվել է  իրական պատմության վրա. «Այս երգը ստեղծվել է ընկերուհուս համար, հատուկ նրա ծննդյան օրվա առիթով իր ամուսնու նախաձեռնությամբ: Սա մեծ սիրով ստեղծված ստեղծագործություն է, որի ամեն բառի վրա աշխատել ենք սիրով, ամեն բառի մեջ ներ ենք դրել իրական սեր եւ զգացմունք, եւ պարզապես  զուտ պատահական խոսքերի շարք չէ գրված: Անկեղծ ասած, ես շատ ուրախ եմ, ոչ միայն ընկերուհուս, այլ նաեւ ինձ համար, որ ունեցա հնարավորություն իմ երգացանկում ունենալ շատ գեղեցիկ  երգ: Այս երգի մեջ այնքան սեր կա, որ կարծում եմ՝ շատ-շատերին այն կփոխանցվի եւ իրենք իրենց սերն այս կյանքում անպայման կգտնեն»:

«Քանի կամ» երգի տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել եւ՛Հայաստանում, եւ՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, աշխատել են երկու օպերատորներ, երգի երաժշտության հեղինակը Գուրո Գասպարյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, տեսահոլովակի ռեժիսորը երգչուհու վաղեմի  ընկեր ՝ Սյոմա Կոդաբաշյանն է։ Վարսահարդարումն իրականացրել է Լիաննա Հովհաննիսյանը, իսկ դիմահարդարումը՝  Մարինա Ստեփանյանը:

Երգչուհին հատուկ ընդգծում եւ շնորհակալություն է հայտնում իր թիմին, քանի որ տեսահոլովակը ստեղծել են ջերմ ընկերական միջավայրում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս