Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել, որ Լուի վան Գալը կարող է հաջողության հասնել «Մանչեստեր Յունայթեդ»-ում:
«Վան Գալն աշխարհի ամենալավ մարզիչներից է: Նա մեծ աշխատանքային փորձ ունեցող անձնավորություն է: «Մանչեստեր Յունայթեդ»-ը լավ ակումբ է, իսկ նա՝ լավ մարզիչ. այնպես որ, կարծում եմ, որ նրանք երկուսով հաջողությունների կհասնեն», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հոլանդացի մարզիչը, ով ազգային հավաքականի հետ կարողացավ ԱԱ-2014-ում բրոնզե մեդալ նվաճել, անգլիական ակումբն այս ամառ է գլխավորել, սակայն մրցաշրջանի մեկնարկը ձախողել է: «Մանչեստեր Յունայթեդ»-ը մրցաշրջանի՝ արդեն տեղի ունեցած երեք խաղերից մեկը պարտվել է, իսկ մյուս երկուսն ավարտել ոչ ոքի արդյունքով: