Կորցրել ենք երկրպագուների վստահությունը. Դել Բոսկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ 2014թ. աշխարհի առաջնությունից հետո թիմը կորցրել է երկրպագուների վստահությունը: Եվրոպայի գործող չեմպիոնները չկարողացան հաղթահարել նույնիսկ խմբային փուլի արգելքը, որն իրավմամբ ձախողում է համարվում:

«Իսպանիայի հավաքականը գիտի, որ կորցրել է բոլոր երկրպագուների վստահությունը: Մեզ անհրաժեշտ է վերադարձնել այն, և  մենք դա կանենք հենց խաղադաշտում: Թիմը պետք է լավ խաղա և Եվրոպայի առաջնության ընտրական խաղերում միավորներ հավաքի», – նշել է դել Բոսկեն:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի որակավորման փուլի շրջանակներում Իսպանիան հաղթեց Մակեդոնիային 5:1 հաշվով:




Լրահոս