Նաիրիտցիները մինչև սեպտեմբերի 15-ը կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Լրագրողի հարցին, թե «Նաիրիտ»-ի գլխավոր տնօրենի աշխատանքից ազատվելն արդյո՞ք կապ ունի վարչապետի այն հայտարարության հետ, որ «Նաիրիտ»-ում ստեղծված իրավիճակի մեղավորները պատասխան են տալու, Երվանդ Զախարյանն ընդգծեց.« «Նաիրիտ»-ի տնօրենը աշխատանքից ազատվել է` իր դիմումի համաձայն»: