Այստեղ խամաճիկների տեղ չի. ԱԺ նախագահը՝ Լ. Զուրաբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով նախ նշեց, թե ինքը բարեկրթության կողմնակից է:

«Բայց չի կարելի հասարակության առջև կանգնել, սուտն ու կեղծիքը մատուցել հերոսաբար՝ չմտածելով, որ ժամանակների մարդիկ կան այստեղ նստած: Եթե քաղաքական ուժն անունը փոխում է, բովանդակությունը՝ երբեք: Մի քանի վաուչերով տնտեսական հզոր համակարգները վաճառվեցին, ընդ որում՝ այնպիսի մի ժամանակաշրջան էր, երբ աշխատողներին վաուչեր տալիս էին մի ձեռքով, մյուս ձեռքով՝ սեփականաշնորհում:

Ժամանակներ էին, գուցե այդպես պետք է լիներ, բայց այսօր նորից ժամանակներ են, որ ամեն ինչ օրենսդրական դաշտում է: Նստել տանը ու մտածել, թե ինչի ուղղակի վաճառքով, երբ կարելի էր այսպես, այնպես, դա խորը վերլուծությունների արդյունք չէ: Ապակողմնորոշել ոչ թե ԱԺ-ին, այլ՝ ամբողջ մի հասարակության՝ անընդունելի է»:

Պետք է համատեղ, նորմալ աշխատել: Իհարկե, եթե ընդդիմադիր ես, քո գործունեությունը ծավալի՛ր այդ դաշտում, բայց ընդդիմադիր չի նշանակում զրպարտել, հերյուրել, սխալ փաստեր բերել, որոնք իրականության հետ կապ չունեն, դրանով հերոսանալ ու նստել: Իմ լիազորություններից օգտվելով՝ ես այդ ելույթը կընդհատելի շատ խիստ ձևով, որովհետև այստեղ խամաճիկների տեղ չէ, որ ով ինչ ուզենա, խոսի. ԱԺ-ում պետք է ամեն ինչ լուրջ դրվի», – ընդգծեց նա:

Գալուստ Սահակյանը որպես օրինակ բերեց Արծվիկ Մինասյանին ու նշեց, որ նա էլ ընդդիմադիր պատգամավոր է, սակայն միշտ ըստ էության է խոսում: «Ընդդիմադիր պատգամավորներ ունենք, որևէ մի պատգամավոր ավելի կառուցողական, խորքային ընդդիմադիր չէ, ինչպես Արծվիկ Մինասյանը, որովհետև նա իր տեսակետը ներկայացնում է համոզմունքով, ներկայացնում է ոչ թե ասելու համար, այլ մտածում է, որ դա է արդյունավետ ճանապարհը: Այսպես պետք է աշխատենք. կաշխատենք հաշտ ու խաղաղ, ուրմեն կաշխատենք: Հաշտ ու խաղաղը չի նշանակում բոլոր հարցերում համամիտ լինել. դա նշանակում է, որ լուրջ, խոր, մտածված քայլեր պետք է լինեն: Մյուս անգամ ձեր ուսերին նման բան չվերցնեք, այդ ուսերն այնքան կոփված չեն նման բան վերցնելու համար»,-եզրափակեց նա:




Լրահոս