ԱՊՊԱ-ն թանկացել է. որքան են կազմում նոր սակագները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ վարորդներն այժմ արդեն ստիպված են ավելի շատ վճարել ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելու համար. սակագները բարձրացել են միջինը 3.6%-ով:

Օրինակ 81-140 ձիաուժ ունեցող մեքենայի վարորդը, ում տարիքը 23-ից բարձր է, սակայն ունի 3 տարուց պակաս վարորդական փորձ, պետք է վճարի 45 000 դրամ՝ նախկին 43 000-ի փոխարեն (առանց բոնուս-մալուս համակարգի): Ընդհանուր առմամբ` սակագները թանկացել են 1 000-3 000 դրամով:

Безымянный

2014թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Ֆինանսական համակարգի հաշտարարը ստացել է 875 բողոք, որից 723-ը ֆինանսական կազմակերպություններին վերաբերող բողոքներն են:

Հաշտարարի քննությանը ենթակա 599 բողոք է եղել, որոնցից միայն 324-ն են ընդունվել քննության: Այս բողոքներից 212-ը կապված է ԱՊՊԱ-ի հետ: Նշենք, որ առաջին եռամսյակի համեմատ` բողոքների թիվն աճել է 20-ով:

Քիչ չեն նաև ապահովագրական ընկերությունների դեմ բողոքները: Երկրորդ եռամսյակում դրանց թիվը եղել է 270, որը 4-ով ավել է նախորդ եռամսյակից:

БезымянныйБезымянный




Լրահոս