
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի «Սուոնսի»-ի դեմ հաղթանակից հետո (4:2), հայտարարել է, որ ակումբի հարձակվող Դիեգո Կոստայից այդպիսի արդյունք չէր սպասում: Հարձակվողը չորս խաղերում 7 գոլի հեղինակ է դարձել:
«Դա լավ է, երբ թիմը շատ գոլեր է խփում: Դիեգո Կոստան 4 խաղերում 7 գոլի հեղինակ է դարձել, իսկ դա շատ է: «Չելսի»-ն ճիշտ արեց, որ ճիշտ մարդու սպասեց», – նշել է նա: