Air France-ի օդաչուները սպառնալիքի տակ են դրել չվերթների 60%-ի իրականացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական Air France ավիաընկերության օդաչուները երկուշաբթի՝ սեպտեմբերի 15-ին, պատրաստվում են գործադուլ սկսել: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս հանգամանքի հետ կապված սպառնալիքի տակ է չվերթների 60 տոկոսի իրականացումը:

Օդաչուները համաձայն չեն ավիափոխադրողի՝ ծախսերը կրճատելու պլանի հետ, որի շրջանակում ընկերությունը կարճ և միջին հեռավորության չվերթների մեծ մասը տվել է իր դուստր ընկերությանը:

Air France-ը կարող է երաշխավորել սեպտեմբերի 15-ին նախատեսված բոլոր չվերթների 40%-ի իրականացումը։ Սպասվում է, որ գործադուլին մասնակցող օդաչուների քանակը կկազմի 60%: Մենք խնդրում ենք, ըստ հնարավորության, փոխել ուղևորների  տոմսերը՝ նման անորոշ իրավիճակում խնդիրներից խուսափելու համար»,- նշել է ավիաընկերության գործադիր տնօրեն Ֆրեդերիկ Գաժեն։

Սպասվում է, որ օդաչուների գործադուլը կտևի մինչև սեպտեմբերի 22-ը։ Կանխատեսումների համաձայն՝ գործադուլի յուրաքանչյուր օրն ընկերությանը կարժենա 10-15 մլն եվրո։

 




Լրահոս