ԱՄՆ-ում Air France-ի 2 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել պայթյունի սպառնալիքի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Air France ավիաընկերության երկու ինքնաթիռ, որոնք ԱՄՆ-ից Ֆրանսիա էին մեկնում, հարկադիր վայրէջք են կատարել ինքնաթիռում ռումբի առկայության մասին անանուն զանգի պատճառով. փոխանցում է BBC-ն:

Ինչպես հայտնել են ԱՄՆ-ի իշխանությունները, ինքնաթիռներից մեկը, որը Վաշինգտոնից Փարիզ էր մեկնում, անմիջապես վայրէջք է կատարել Կանադայում Գալիֆակս քաղաքում: Մեկ այլ ինքնաթիռ, որը Լոս Անջելեսից Փարիզ էր մեկնում, գրեթե նույն ժամանակ անմիջապես վայրէջք է կատարել Սոլթ Լեյք Սիթիում:

Նշվում է, որ ինքնաթիռները բարեհաջող վայրէջք են կատարել, ուղևորներին վտանգ չի սպառնում: Ինքնաթիռների ստուգման արդյունքները դեռ հայտնի չեն:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս