Air France ավիաընկերության ինքնաթիռի շասսիում դի է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 11-ի առավոտյան Air France ավիաընկերության ինքնաթիռի շասսիում դի է հայտնաբերվել: Ինչպես փոխանցում է Le Point-ը՝ հղում անելով ոստիկանությանը, ինքնաթիռը շաբաթ օրը Սան Պաուլոյից ժամանել է ֆրանսիական Վալ-դե-Մարն:

Դին հայտնաբերել են Boeing 777-ի շասսիում Օռլի օդանավակայանում տեխզննման ժամանակ:

Տեղական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ գործը փոխանցվել է Փարիզի դատաբժշկական ինստիտուտ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս