Ֆլոյդ Մեյվեզերը ռևանշ մենամարտում հաղթեց Մարկոս Մայդանային (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախ քաշային կարգից ներկայիս լավագույն բռնցքամարտիկ ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը (47-0, 26 նոկաուտ) շարունակում է մնալ աշխարհի չեմպիոն երկու քաշային կարգերում՝ պահպանելով WBA Super և WBC տիտղոսները 66.7 կգ քաշային կարգում, ինչպես նաև WBC-ն՝ 69.9 կգ քաշային կարգում՝ ի շնորհիվ արգենտինացի Մարկոս Մայդանայի (35-5, 31 նոկաուտ) դեմ ռևանշ մենամարտում տարած հաղթանակի:

Առաջին մենամարտի համեմատ, երբ մայիսին Մեյվեզերը հաղթեց մրցավարների մեծամասնության ձայներով, այս անգամ Ֆլոյդն ավելի զգույշ և հավասարակշռված էր գործում և Մայդանայի հնարավորությունները հասցրել է նվազագույնի: Ընդհանուր առմամբ, մենամարտը շատ հաճույք չպատճառեց հանդիսատեսին, և 10-րդ ռաունդում կանոնները խախտելու պատճառով Մայդանայից հանվել է մեկ միավոր:

Արդյունքում, մրցավարներն առավելություն տվեցին հենց Մեյվեզերին՝ 115-113, 116-111, 116-111:




Լրահոս