Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը Մոսկվայում ցանկանում է բռնցքամարտի դպրոց բացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակակից լավագույն բռնքամարտիկ ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսել է բաց մարզումների մասին, որը անցկացվելու է «Բռցքամարտի ակդեմիայում»: Մարզումները լինելու են շատ ինտերակտիվ: Կազմակերպիչները հրավիրում են բոլոր ցանակցողներին:

«Մենք այդ մարզումների մասնակցության 4000 դիմում ունենք արդեն: Մենք աշխատում ենք մեր ռուս գործընկերների հետ: Սակայն մեր գլխավոր նպատակը Մեյվեզերի բռցքամարտի դպրոց բացելն է հենց այստեղ` Ռուսաստանում: Մենք բոլորս մեկ ազգություն ենք, մենք բոլորս բռցքամարտի սիրահարներ ենք, ես ցանկանում եմ մարդկանց վերադարձնել այն սերը, որ նրանք ինձ են տվել»,- ասել Ֆլոյդը:

Ֆլոյդը վստահ է, որ «Բռցքամարտի ակդեմիայում» Գինեսի ռեկորդ է գրանցվելու:

Հիշեցնենք, որ այս աշնանը Մեյվեզեր-կրտսերը հայտարարեց իր կարիերայի ավարտի մասին: 38-ամյա օլիմպիական բրոնզե մեդալակիրը  49 հաղթանակ է ունեցել և ոչ մի պարտություն: Նա դարձավ աշխարհի չեմպիոն հինգ քաշային կարգերում:

 




Լրահոս