Տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ` նույն դպրոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը, որը ստեղծվել է  2005-ին՝ Եվրոպական խորհրդի հովանու ներքո, շարունակում է իր գործունեությունը: Այն մի հարթակ է, որտեղ հավաքվում են տարբեր տեսակետների և տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ և ազատ բանավիճում: Այս տարի ՔԴԵԴ-ը սկսում է իր տասներորդ ուսումնական տարին, որի բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր:

ՔԴԵԴ-ի տնօրեն Արմեն Զաքարյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց. «Այստեղ կա մի հանդուրժողականության մթնոլորտ, որը, շատ ցանկալի կլիներ, որպեսզի ամենուրեք լիներ: Այսինքն` քաղաքական դասընթացների դպրոցները, և, մասնավորապես, Երևանի դպրոցն այն հարթակն է, որտեղ քաղաքական ինտելեկտուալ խոսակցություններ են ծավալվում` քաղաքական հրատապ իրադարձությունների վերաբերյալ, և տրվում են խորքային գնահատականներ: Այստեղ քաղաքականությունը, ի տարբերություն շատ այլ տեղերի, ոչ թե մակերեսային ընկալումների մակարդակում է, այլ շատ ավելի խորքային դատողությունների, թե տարածաշրջանային, տնտեսական, քաղաքական և սոցիալական ինչ պատճառներ են ազդում այս կամ այն որոշումների ընդունման վրա»: Տնօրենի խոսքերով՝ ինքը բավականին գոհ է այս տարիների գործունեությունից և բազմաթիվ շրաջանավարտեները դրա վառ ապացույցն են:

Տեղեկացնենք, որ ՔԴԵԴ-ի շրջանավարտներից են Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «A1 պլյուս»-ի լրագրող Դիանա Մարկոսյանը, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, «Երկիր Մեդիա»-ի հաղորդավարուհի Գոհար Հայրապետյանը, «Արմնյուս»-ի լրագրող Զոհրաբ Հարոյանը և այլք: Այս տարի ՔԴԵԴ է ընդունվել նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

qded

qded2

qded3

qded4

qded5




Լրահոս