
Ռուսաստանից ստացված խնդրանքի համաձայն՝ Իսրայելում ձարբակալվել է մանկապղծության մեջ կասկածվող քահանա Գլեբ Գրոզովսկին: Ներկայումս պատրաստվում է ռուսական կողմին նրա արտահանձնման արարողությունը. տեղեկացնում է РИА Новости-ն:
ՌԴ գլխավոր դատախազությունը Գրոզովսկուն արտահանձնելու հարցում էր ուղարկել Իսրայել այս տարվա ապրիլին: Քննչական մարմնի տվյալներով՝ 2010-ի ամռանը և 2013-ի ամռանը գտնվելով Լենինգրադի մարզի և Հունաստանի մանկական ճամբարներում՝ պղծել է մի քանի երեխայի:
Հոգևորականը գործուղման էր մեկնել Իսրայել իրեն սեռական բռնության մեջ կասկածելուց առաջ: Անցած տարվա նոյեմբերին նա հեռակա կարգով ձերբակալվել է: