Ռուս մանկապիղծների բանդային բացահայտել է նրանցից մեկի կինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի դատարանը որոշում է կայացրել 4 մանկապիղծի ձերբակալության վերաբերյալ, որոնց սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում: Քննության ընթացքում պարզվել է, որ կասկածյալներից մեկի հանդեպ մի քանի տարի առաջ արդեն գործ էր հարուցվել մանկապղծության համար, սակայն նրան հոգեկան հիվանդ են ճանաչել է բանտի փոխարեն ուղարկել բուժման:

Երբ Վասիլի Վոյցևին տարել են դատարանի դահլիճ, նա ձեռքերով փակել է դեմքը և ճաղերի հետևում թաքնվել վերնաշապիկի տակ:

Մանկապղծության մեջ կասկածվողների խումբը ձերբակալվել է ուրբաթ գիշերը: Նրանց մասին տեղեկացրել է կասկածյալներից մեկի կինը, ով համացանցում հայտնաբերել է ամուսնու` որոշակի բովանդակությամբ նամակագրությունը մի դեռահասի հետ, և դիմել է ոստիկանություն:

Մյուս ձերբակալվածներն են Օլեգ Մորոզովը, Եվգենի Լիպատովը և Մաքսիմ Կրասովը: Ի դեպ, վերջինս գլխավորում է «Քիդ-պրոջեկտ» ընկերությունը, որը մանուկների տոնակատարություններ և արտերկիր ուղևորություններ է կազմակերպում:

Քննությունը փորձում է պարզել, թե քանի երեխա է տուժել մանկապիղծների գործունեությունից:




Լրահոս