Վ. Խաչիկյանին առաջադրված մեղադրանքը խստացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական քննությունը, նախագահողը հիշեցրեց, որ դատական վիճաբանությունների փուլը շարունակվում է, և նախորդ դատական նիստը հետաձգվել էր, որպեսզի մեղադրող կողմը կարողանար ողջամիտ ժամկետների շրջանակներում պատրաստվել մեղադրական ճառին:

Մեղադրող դատախազ Հ. Ենոքյանը նշեց, որ, ելնելով այն հանգամանքից, որ Վազգեն Խաչիկյանին, Աշոտ Աբրահամյանին, Հովհաննես Գրիգորյանին և Սամվել Էլբակյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել, անհրաժեշտ է դատական քննությունը վերսկսել:

Պաշտպանական կողմը չառարկեց, և միջնորդությունը բավարարվեց: Մեղադրողը հայտնեց, որ մեղադրական նոր եզրակացությունն առավել խստացված է: Այս պահին հրապարակվում են վերոհիշյալ ամբաստանյալներին առաջադրված նոր մեղադրանքները:




Լրահոս