Կլոպը նոր ռեկորդ է սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նոր ռեկորդ է սահմանել` 209-րդ հանդիպումն անցկացնելով որպես «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ:

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի «Բորուսիա» – «Շտուտգարդ» հանդիպումը Յուրգեն Կլոպի համար 209-րդն էր որպես «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ: Սա դորտմունդցիների համար ռեկորդային թիվ է, քանի որ Կլոպը գերազանցեց «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիցֆելդին (1991-1997 թթ.): Վերջինս անցկացրել էր  208 հանդիպում:




Լրահոս