Այս տարի քարոզարշավը բավական անգրագետ իրացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, SPRING PR ընկերության նախագահ Նվարդ Մելքոնյանը և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը  ասացին, որ այս 30 օրերի ընթացքում բավականին միապաղաղ, ոչ հետևողական և պասիվ քարոզարշավի ականատես եղանք, այն, որ պաշտոնական քարոզարշավին ընդամենը մի քանի օր է մնացել, թվում է, թե նախընտրական պայքարի մթնոլորտն այնքան պետք է թեժացած լիներ, որ մենք բոլորս շնչեինք ընտրություններով, մինչդեռ նման մթնոլորտ չի ձևավորվել: Նույնիսկ բնակչության մեծ մասը չի էլ հասկացել, թե ո՞վ, ի՞նչ էր ուզում ասել:Ասուլիս մյուս բանախոսը նկատեց, որ վերջին 20 տարիների ընթացքում նման մրցակցային պասիվ մթնոլորտի բաց հարթակներ երբևէ չենք ունեցել, ինչից էլ կուսակցությունները պետք է օգտվեին:”Շփումները պետք է ավելի շատ լինեին, հասարակությունը հոգնել է այն տեսարաններից, երբ մարդկանց հավաքում և տանում լցնում են հրապարակներում, իսկ հետո երեկոյան հեռուստատեսությամբ ցույց տալիս”,-նշեց Քոչարյանը, իսկ հետո հավելեց, որ կուսակցությունները չօգտվեցին PR-ի ընձեռած հնարավորություններից՝ հույսները դնելով քարոզչության հին ձևերի վրա. “Չեմ վախենում ասել՝ այս տարի քարոզարշավը բավական անգրագետ իրացվեց: Բոլորը բառակույտեր էին գրել: Բայց որքա՞ն կարելի է 30 օր շարունակ նույն բանը կրկնել: Արդեն թութակային իրավիճակ է ստեղծվում”:Նվարդ Մելքոնյանի խոսքով` նախընտրական շրջանում ոչ մի քաղաքական ուժ ամբողջական PR չէր մշակել և չկային այն կոնկրետ հիմնական հաղորդագրությունները, որոնք պետք է ուղղվեին կոնկրետ թիրախային լսարաններին. “Մեկ ընդհանուր բանաձև էր վերցված, որը ներկայացվում էր Փարիզից մինչև Արամուս, բոլոր տեղերում նույն ելույթներ էին հնչում, նույն նախադասություններ էինք ամենուր լսում, կարծես թե դեժավյու լիներ 2003-2008 թթ. եկած”:




Լրահոս