Սեյրան Օհանյանը մեկնել է Ղազախստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախարարությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ 2012-ի մայիսի 3-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայանալիք ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, մայիսի 2-ին Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Նիստի ընթացքում քննարկվելու են Հայաստանի Հանրապետության տարածքում ս.թ սեպտեմբերին անցկացվելիք “Փոխգործակցություն-2012” համատեղ զորավարժությանը վերաբերող հարցեր, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ռազմական համագործակացության զարգացման ու կատարելագործաման համատեղ միջոցառումներին առնչվող խնդիրներ: Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում կունենա Ղազախստանի իր պաշտոնակցի հետ, կայցելի սպառազինության ու ռազմական տեխնիկայի “ԿԱԴԵՔՍ-2012” միջազգային ցուցահանդես: ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարներին կընդունի նաև Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:




Լրահոս