«Լիվերպուլ»-ը միացել է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսի տրանսֆերի ձեռքբերման պայքարին, այս մասին հայտնում են անգլիական լրատվամիջոցները:
Գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Արսենալ»-ը:
Ընդգծենք, որ Ռոյսը հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել իր ներկայիս ակումբի հետ, իսկ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թվականը: