Ֆրանսիական ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչը դեռևս չի հասցրել վերականգնվել վնասվածքից:
Շվեդ հարձակվողը բաց է թողնելու Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի շրջանակներում վաղը կայանալիք «Բարսելոնա»-ի դեմ խաղը:
Նշենք, որ Իբրահիմովիչը սրունքաթաթի վնասվածք ունի: