«Շառլոտ» գիշերային ակումբում հնչած կրակոցների վրե՞ժն են լուծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձան մանրամասներ այսօր Այգեստան 167 տան մոտ, դեպի Սարալանջ տանող նոր ճանապարհին հնչած կրակոցների մասին:

Ըստ շրջանառվող լուրերի` հնչած կրակոցները օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում հարկային ծառայողների կողմից հնչեցված կրակոցների շարունակությունն են: Ըստ էության` ծեծվող կողմը որոշել է վրեժ լուծել ծեծողներից:

Հիշեցնենք, որ ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին` Կարեն Խաչատրյանը, ով ՀՀ մաքսատան հատուկ բաժնի պետ է, Կենտրոնի հարկային տեսչության արդեն նախկին պետ Կարեն Կարապետյանը, ով «Մետելիցա» ռեստորանի սեփականատերն է և ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսայի աներորդին վիճաբանել են ակումբի սեփականատիրոջ հետ այն բանի համար, որ թեև իրենք ակումբը փակել են տվել, սակայն նախկին ոստիկան սեփականատերը ընկերոջ հետ ընթրելիս է եղել այնտեղ:

Հարկային ծառայողները հաց ուտելու պահին հարձակվել ու ծեծել են նախկին ոստիկանին, ով էլ իր ընկերների հետ խիստ «դաստիարակել» է վերնաշապիկներն արձակած ու ձողի մոտ գրեթե պարային շարժումներ անող պաշտոնյաներին: Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ իրավիճակը կարողացել է փրկել Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին՝ Սուրենը, ով մի կերպ բացել է «Շառլոտ» -ի դուռը և օգնություն խնդրել ոստիկաններից:

Քիչ առաջ տեղեկացանք, որ գիշերային ակումբի սեփականատիրոջ` Արսեն Հարությունյանի որդին` 21-ամյա Լևոնը, կրակոցների հետևանքով վնասվածք է ստացել ձախ ոտնաթաթի շրջանում և տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ:

Հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ վնասվածքը լուրջ չի եղել, և համապատասխան բուժումը ստանալուց հետո Լևոն Հարությունյանը տեղափոխվել է տուն:




Լրահոս