Եկե՛ք տղամարդավարի քվեարկենք, պրծնենք. Սեյրան Սարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկեց հրատապ կարգով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի  մասնակցությամբ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն և քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը: Պատգամավորն ընդգծեց, որ չպետք է այս ամենը քաղաքականացնել և պետք է խնդրին լուծում տալ: Որպես օրինակ՝ նա առաջարկեց կասեցնել օրենքը մինչ բոլոր հարցերը կկարգավորվեն:

Անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ խմբակցության գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը:

«Պարոն նախագահ, եկեք էս էլ ժողովրդի սրտով անենք: Եկեք, ոնց կա նենց թողենք, մարդիկ գնան աշխատեն: Սաղի մտքին կա, բայց չենք անում, սաղս նստած ենք, եկեք տղամարդավարի քվեարկենք, պրծնենք», – առաջարկեց նա՝ նշելով, որ հակառակ դեպքում պետք է մի քանի օր քննարկել, մի քանի օր էլ քվեարկել:

Գ. Սահակյանն էլ հակադարձեց, թե  կարծիքները տրամաբանական են, բայց իրենք հակված են ավելի մասնագիտական կարծիքներ լսել:




Լրահոս