Վազգեն Խաչիկյանի համար 13 տարվա ազատազրկում պահանջվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվում է ՍՈՑԱՊ ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական վիճաբանությունների փուլը:

Մեղադրող դատախազ Հ. Ենոքյանը մեղադրական ճառը ներկայացնելուց հետո նշեց, որ Վազգեն Խաչիկյանը պետք է դատապարտվի ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3 մասի 1, 2 կետերով, 178 հոդվածի հատկանիշներով:

Աշոտ Աբրահամյանը և մյուս բոլոր ամբաստանյալների կատարած հանցանքը համապատասխանում է 179 հոդվածի 3 մասի 1, 2 կետերով:

Ապա դատախազն անցավ բնութագրող տվյալներին` մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների համար: Ծանրացնող հանգամանքներ չնշվեցին:

Ամբաստանյալների` պետությանն ունեցած պարտքը կազմում է ավելի քան 267 մլն ՀՀ դրամ:

Վազգեն Խաչիկյանի համար պահանջվեց ազատազրկում` 13 տարի ժամկետով` գույքի բռնագրացմամբ. Աշոտ Աբրահամյանին՝ 6  տարի 6 ամիս, Հովհաննես Գրիգորյանին՝ 6 տարի 2 ամիս: Սամվել Էլբակյանին`  5 տարի, Վիգեն Գրիգորյանին 4 տարի 6 ամիս ժամկետով` գույքի բռնագրավմամբ, Վահագն Խաչատրյան՝ 5 տարի, 6 ամիս, Հովհաննես Հովհաննիսյան` 5 տարի 6 ամիս` գույքի բռնագրավմամբ, Սարգիս Սարգսյանին` 4 տարի 7 ամիս ժամկետով, Արթուր Սուքիասյանին` 4 տարի 6 ամիս` գույքի բռնագրավմամբ, Համլետ Մարտիրոսյանին` 4 տարի` գույքի բռնագրավմամբ, Բագրատ Մուրադյանին` 4 տարի` գույքի բռնագրավմամբ, Հրանուշ Դանիելյանին` 4 տարի, սակայն պայմանականորեն չկիրառել, սահմանել 1 տարի փորձաշրջան: Իսկ Արմեն Խաչատրյանին` 4 տարի` գույքի բռնագրավմամբ:

Նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 16-ին. հաջորդ նիստին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով:




Լրահոս