Տիգրան Մուկուչյանի թանաքանյութի անհետացման հետ կապված արտահերթ պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմա ճշտվում է դեպքի մանրամասները, եթե պարզվի, որ նա անօրինական կերպով է դուրս բերվել, կպատժվեն դուրս բերողները»,-ասաց նա:Տիգրան Մուկուչյանի հեռանալուց հետո լրագրողների փորձարկեցին թանաքանյութը, սակայն պարզվեց, որ  թե” թափահարված, թե” չթափահարված թանաքի դեպքում էլ որոշ ժամանակ անց թույլ տեսանելի է դառնում:Նա նաև նշեց, որ Գեղարքունիքի մարզում եղել է դեպք, երբ տեսանկարահանումը փորձ է արվել իրականացնել քվեախցիկների այն մասում, որտեղից հնարավոր է եղել տեսնել քվեարկությունը: Հրավիրվել են իրավապահ մարմիններ և այդ գործունեությունը դադարեցվել է:«Թանաքանյութը որոշ տեղամասերում լավ չեն թափահարել, նստվածք է եղել և լավ չի երևացել և ոչ թե ավելի ուշ ցնդել է»,-ասաց նա:Նա հավաստիացրեց, որ այդ քաղաքացիները երկրորդ անգամ չեն քվեարկի: Տիգրան Մուկուչյանն իր հետ նաև թանաքանյութի երկու սրվակ էր բերել, որպեսզի լրագրողները մեկը թափահարելով, մյուսն առանց թափահարելու փորձարկեն և համոզվեն, որ թանաքի անհետացումը բացառապես վատ թափահարելու հետևանքով է եղել:Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ նաև ընտրակեղծիքների մասին մամուլում եղած հրապարակումներին: «Ընտրակաշառքների մասին տեղեկություններ չենք ստացել, մամուլում եղած հրապարակումների հիման վրա իրավասու մարմինները հետաքննություն են սկսել»,-ասաց նա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը թանաքանյութի անհետացման հետ կապված արտահերթ պարզաբանմամբ հանդես եկավ: Նա դարձյալ նշեց, որ պատճառը կիրառվող թանաքանյութ է եղել, որը պատվիրվել էր օտարերկրյա կազմակերպության: «Ահազանգերը վերաբերել են առաջին տասնհինգ րոպեներին և հիմա խնդիրը կարգավորված է»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:
 

 

 

 

 

 

 




Լրահոս