
Դորտմունդի «Բորուսիա»-ի կենտրոնական պաշտպան Մատս Հյումելսը հայտնել է, որ որեւէ բանակցություն չի վարել այլ ակումբների հետ:
«Տարատեսակ լրատվամիջոցների տեղեկություններով՝ ես բանակցություններ եմ վարել մի քանի ակումբների հետ և արդեն նախնական պայմանագիր եմ կնքել «Բարսելոնայի» հետ, սակայն այդ լուրերը ճշմարիտ չեն:
Երբեք չեմ ծրագրել հեռանալ «Բորուսիա»-ից: 2012 թվականին՝ Բունդեսլիգայում երկրորդ հաղթանակից հետո, մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ստացավ լքելու ակումբը: Սակայն ես որոշեցի մնալ Դորտմունդում, քանի որ զգում էի՝ մենք ստեղծել ենք յուրահատուկ թիմ»,- նշել է Հյումելսը: