Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան առջև, նախքան Շանթ Հարությունյանի և ընկերների դատական նիստի մեկնարկը, նրանց հարազատները կրկին հավաքվել են պաստառներով:
Ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, քաղբանտարկյալների հարազատները կոչ են անում դատարանին չտրվել ամերիկյան և ռուսական իշխանությունների կոչերին և հրահանգներին: Այս անգամ ևս ակցիայի մասնակիցները վստահեցրին, որ օրերս նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունը` Շանթ Հարությունյանի մասին, անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում է:
Նրանք կոչ արեցին բոլոր նրանց, ովքեր սրտացավ են իրական հայրենասերների նկատմամբ իրականացվող անօրինությունների վերացման համար, միանան իրենց և սատարեն արդար դատավճռի կայացման համար դատարանին ուղղված հորդորներին:
Լուսանկարները՝ Armlur.am-ի