ՕԵԿ-ականները հատուկ հրավերի են սպասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՕԵԿ խմբակցությունը դրական և նորմալ է վերաբերվում երեք ընդդիմադիր ուժերի՝ հոկտեմբերի 10-ին կայանալիք  համապետական հանրահավաքին, քանի որ կարևորագույն հարցեր են քննարկվելու: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Պատգամավորը նշեց, որ ՕԵԿ-ականներն ազատ են մասնակցելու հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, իսկ ինքը, եթե մայրաքաղաքում լինի, կմասնակցի:

«Մենք որևէ հրավեր չենք ստացել»,-ընդգծեց նա:

Այն հարցին, իսկ եթե լինի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ, ինչպես կարձագանքի ՕԵԿ-ը, նա պատասխանեց, որ այսօր ՕԵԿ-ի օրակարագում նման խնդիր չի քննարվում: «Կլինի նման հարց, մենք կքննարկենք և մեր դիրքորոշումը կհայտնենք»,-հայտարարեց նա:




Լրահոս