Գեներալի հէկ-ը տուգանվել է 100 հազար դրամի չափով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ շրջանառվող լուրերի՝ «Ամբերդ հէկ» ՍՊԸ-ն, որի 30 տոկոս բաժնեմասի սեփականատերը ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանն է, իսկ 40 տոկոսի բաժնետերը՝ Փավրիզ Նոսրաթի Ալամդարը (ամենայն հավանականությամբ՝ պարսիկ), օրինախախտ գործունեություն է ծավալում:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՊՆ գեներալին պատկանող ընկերությունը տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: Բանն այն է, որ սեպտեմբերի 17-ին Ալամդարը Հայաստան է ներմուծել տարբեր ապրանքներ, սակայն սահմանված ժամականահատվածում այն չի հայտարարագրել: Այս արարքի համար ՀՀ Ֆինանսների նախարարությունը «Ամբերդ հէկ» ՍՊԸ-ին տուգանել է 100.000 դրամի չափով:

 




Լրահոս