Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Արսենալ»-ի դեմ խաղից իր ակնկալիքների մասին:
«6:0 հաշիվը կարող է գրանցվել 50 տարվա մեջ մեկ անգամ, ոչ թե ամեն տարի: Միշտ խոսք է եղել «Չելսի» – «Արսենալ» հանդիպումների մասին: Բայց անգամ դա չի կարող դերակատարություն ունենալ, երբ թիմերը դուրս գան խաղադաշտ:
Մենք, իհարկե, կարող ենք հաղթել: Բայց «Չելսի»-ին լուրջ դիմակայություն է սպասվում շատ լավ թիմի դեմ»,-նշել է նա: