
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է բոլոր մանկավարժներին ուսուցչի օրվա առթիվ և կիսվել իր հիշողություններով:
«Դպրոցում ամենասիրածս առարկան պատմությունն էր: Ինձ թվում է առարկան սիրել եմ հատկապես ուսուցչիս՝ Արթուր Նիկողոսյանի շնորհիվ: Համադասարանցիներս կհիշեն, թե ինչպես էր անցնում պատմության 45 րոպեն, երբ մեր ուսուցիչը մեզ մի քաղաքակրթությունից տեղափոխում էր մյուսը՝ մեր հիշողության մեջ հավերժ դաջելով պատմության պատկերավոր դրվագներ:
Այսօր Ուսուցչի օրն է, շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին: Անվիճելի է, որ ձեր ձեռքում է մարդու հետագա կողմնորոշման բանալին: Մաղթում եմ անսահման համբերություն և խելացի աշակերտներ», – նշել է նա: