Վ. Պուտինը դարձավ 62 տարեկան. ինչ է հասցրել ձեռք բերել ՌԴ ղեկավարը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1952թ. հոկտեմբերի 7-ին ծնվել  է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի հրաժարականից հետո կատարել է նահագահի պատականությունները 1999 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2000 թվականի մայիսի 7-ը։ 2008 թվականի մարտի 8-ից մինչև 2012 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության վարչապետը։

2012-ին կրկին ընտրվել է երկրի նախագահ։

Վլադիմիր Պուտինի անծայրածիր ունեցվածքին  Armlur.am-ն արդեն անդրադարձել էր:  Նա ունի մեկ մլրդ դոլար արժողությամբ առանձնատուն և շքեղ մեքենաներ: Առանձնատան տարածքը մոտավորապես 68 հեկտար է: Այնտեղ կան խաղողի այգիներ, որսի համար հատկացված տարածքներ: 

Պուտինի նախասիրությունները բազմազան են: Նա ուշ է արթնանում և սկսում է իր օրը հասարակ նախաճաշից. առավոտյան օգտագործվելիք մթերքները պարբերաբար բերվում են ֆերմերներից: Նշվում է նաև, որ ռուս նախագահը սիրում է ժամանակ անցկացնել մարզասրահներում, որտեղ, մարզմանը զուգահեռ, կարողանում է ծանոթանալ նաև ռուսական նորություններին: Մարզումներից հետո նա սիրում է կարդալ, հիմնականում` պատմական գրքեր:

1

2

3

4

5

uzn_13957430211




Լրահոս