Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է իր թիմի խնդիրներին: Ակումբը Գերմանիայի առաջնության 7 խաղում վաստակել է ընդամենը 7 միավոր և այժմ միայն 13-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
«Գիտեմ, թե որն է «Բորուսիա»-ի խնդիրը, սակայն դրանից ազատվելն այլ հարց է: Թիմի ֆուտբոլիստներն ունեն բարձր կարգ և լավ արդյունքներ՝ ցույց տալու համար մյուս բոլոր անհրաժեշտ որակները: Երկու շաբաթից վնասվածք ունեցող մի քանի ֆուտբոլիստ արդեն ապաքինված կլինեն: Այդ ժամանակ կտեսնենք, թե «Բորուսիա»-ն ինչի է ընդունակ»,- նշել է Կլոպը: