«Մոնակո»-ն շարունակում է հետաքրքրված մնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագ Ուեյն Ռունիի ծառայություններով: Ֆրանսիական ակումբը նախորդ ամռանն արդեն փորձել էր ձեռք բերել անգլիացու տրանսֆերը:
«1 տարի առաջ մենք քննարկել ենք Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը:
Սակայն տրանսֆերային գործարքն այդպես էլ չիրականացավ: Կարծում եմ, այդ օրն, այնուամենայնիվ, կգա»,- նշել է «Մոնակո»-ի փոխնախագահ Վադիմ Վասիլևի խոսքերը: