Նադալը կմասնակցի Շանհայի մրցաշարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մասնակցելու է Շանհայի «Մաստերս» կարգի մրցաշարին: Չնայած թենիսիստը կույրաղիքի բորբոքում ունի, բայց հուսով է, որ հակաբիոտիկների օգնությամբ կխուսափի վիրահատությունից:

Շանհայի «Մաստերս»-ում Նադալը պայքարի մեջ կմտնի երկրորդ շրջանից:  «Չեմ պատրաստվում ենթարկվել վիրահատության: Ինձ թույլ եմ տվել 45 րոպե տևողությամբ մարզում անցկացնել: Այնուամենայնիվ, լավագույն վիճակում չեմ»,- նշել է Նադալը:




Լրահոս