Ռաֆայել Նադալը` Ֆրանսիայի Բաց առաջնության 12-ակի հաղթող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվեց Թենիսի Մեծ Սաղավարտի Ֆրանսիայի Բաց առաջնությունը:
Եզրափակչում միմյանց ուժերը չափեցին Ռաֆայել Նադալն ու Դոմինիկ Տիմը:
33-ամյա իսպանացին 6-3, 5-7, 6-1, 6-1 հաշվով չորս սեթում առավելության հասավ Դոմինիկ Տիմի նկատմամբ։

Հավելենք, որ Ռաֆան 12-րդ անգամ հաղթեց «Ռոլան Գարոսում»։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում իր հաղթանակների քանակը Նադալը հասցրեց 18-ի եւ արդեն ընդամենը երկու տիտղոսով է հետ մնում Ռոջեր Ֆեդերերից:




Լրահոս