Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ Անգլիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
«Մթնոլորտը շիկացել էր, չէ՞ որ դա դերբի էր, սկզբունքային մրցակցություն: Այդ պայմաններն անհավանական զգացմունքներ են հաղորդում ֆուտբոլին:
Իմ մարզչական կարիերայի ընթացքում ես շատ սխալներ եմ թույլ տվել: Բայց ոչ այս անգամ: Բայց, ինչևիցե, խաղն ավարտվել է, Վենգերի հետ կապված միջադեպը՝ նույնպես»,-նշել է նա: