Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոստովանել է, որ 2014թ. աշխարհի առաջնության ժամանակ իր ընտրանու ձախողումն ավելի ուժեղ է դարձրել իրեն:
«Մենք շատ լավ վերլուծություն ենք արել Մունդիալ-2014-ից հետո: Իրապես դժվար է որոշել մեր ձախողման իսկական պատճառը:
Լավ պատրաստվել էինք առաջնությանը, շատ ոգևորված էինք: Ձախողումից պետք է քաղենք մեզ անհրաժեշտը: Ինչ խոսք, ԱԱ-2014-ում ձախողումն ինձ ավելի ուժեղ դարձրեց»,- նշել է Դել Բոսկեն:
Հիշեցնենք, որ առաջնության ժամանակ Իսպանիայի հավաքականը չէր կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը: