Air Armenia-ն վստահեցնում է՝ սնանկ չի ճանաչվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնում ենք, որ «Air Armenia» ավիաընկերությունը սնանկ ճանաչվելու վտանգի առաջ կանգնած չէ, չունի կուտակված պարտքեր և չի կորցրել կազմակերպությանը պատկանող ոչ մի ինքնաթիռ: «Air Armenia» ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերից երկուսը ներկայումս վերադարձել են Հոլանդիա և գտնվում են տեխնիկական սպասարկման ու շարժակազմի վերազինման գործընթացում: Օդանավերի տեխնիկական սպասարկումը պարտադիր և պլանային գործընթաց է, որն իրականացվում է օդանավերը վարձակալության հանձնած ընկերության հետ ձեռք բերված պարտավորությունների շրջանակներում:

Ավիաընկերությունը երբևէ Դուբայը ներկայացնող ոչ մի կազմակերպությունից ինքնաթիռ չի գնել, չի վարձակալել և այս ուղղությամբ գործնականում ոչ մի համագործակցություն չի իրականացրել:

Տեղեկացնում ենք, որ «Air Armenia» ավիաընկերությունն իրականացնում է գործարքներ, կնքում պայմանագրեր, որի արդյունքում առաջանում են ֆինանսական պարտականություններ, որոնք էլ պայմանագրերով սահմանված ժամկետներում կատարվում են:

Շարունակական տարածվող ապատեղեկատվությունն առ այն, որ կազմակերպությունն ունի այնպիսի խնդիրներ կամ պարտքեր որոնք կարող են լուծարման հիմք հանդիսանալ, իրականությանը չեն համապատասխանում: Կազմակերպության խնդիրները հիմանականում կապված են տեղական լրատվամիջոցների կողմից տարածվող և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հետ, ինչը «Air Armenia»-ի ուղևորների շրջանում խուճապի առաջացման պատճառ է դառնում, որն էլ իր հերթին անրադառնում է թռիչքների ժամանակին կատարման և ուղևորափոխադրումները պատշաճ կազմակերպելու վրա:

Առաջացած իրավիճակում ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը և հայտնում, որ ավիաընկերությունն իրականացնում է չվացուցակով հաստատված բոլոր չվերթները և ստանձնած պարտականությունները:

Ի լրումն չվերթների իրականացման մասին հայտարարություններին՝ տեղեկացնենք, որ ներկայումս սահմանված կարգով հաստատված է ավիաընկերության ձմեռային շրջանի ավիափոխադրումների ցանկը և չվացուցակը, որն էլ ներկայացնում ենք ստորև (միջազգային աշխատանքային փաստաթուղթ համարելով՝ այն ներկայացնում ենք ռուսերեն լեզվով):

РАСПИСАНИE  АВИАКОМПАНИИ  CJSC ,,AIR ARMENIA,, НА СЕЗОН  ,,ЗИМА 2014,, В  ПЕРИОД   26.10. 2014- 28.03.2015  N 1

День Тип ВС

Вылет

Прилет Рейс Направление Рейс Вылет Прилет Примечание
        4 В737 06:30 07:20 QN105 Афины QN106 09:20 13:50
123 4567 А320 09:45 11:35 QN910 Внуково QN909 12:50 16:30
123 4567 А320 18:00 19:50 QN912 Внуково QN911 21:20 01:00+1
1 В737 14:35 15:10 QN941 Краснодар QN942 17:40 20:00
    3        6 В737 08:55 09:30 QN941 Краснодар QN942 11:00 13:20
          2 B737 14:20 16:10 QN923 Н. Новгород QN924 17:50 21:40
    3 A320 14:00 16:00 QN101 Париж QN102 17:30 01:00+1
          5 B737 14:30 17:10 QN951 Самара QN952 19:10 21:50
     4          6  B737 14:45 17:30 QN921 С. Петербург QN922 18:30 23:05
 2              7 B737 09:00 09:20 QN971 Сочи QN972 10:30 12:45
              6 А320 07:55 09:30 QN107 Франкфурт QN108 12:10 19:25




Լրահոս