ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի 7 ավիփոխադրող մնալու է սև ցուցակում. Եվրոպական հանձնաժողովը թարմացրել է ցանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական հանձնաժողովը, դեկտեմբերի 6-ին թարմացրել է ավիաընկերությունների այն ցանկը, որոնց արգելված է աշխատել եվրոպական օդային տարածքում՝ թռիչքային անվտանգության միջազգային ստանդարտներին չհամապատասխանելու պատճառով: Այս մասին հաղորդում է France-Presse (AFR) գործակալությունը: Այժմ Եվրոպական հանձնաժողովի սեւ ցուցակի մեծ մասը կազմում են 15 երկրի ավիաընկերությունները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Եվրոպական հանձնաժողովի սեւ ցուցակում շարունակում է մնալ Հայաստանը: Այդ երկրների ցանկում են նաեւ Աֆղանստան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Անգոլան, Լիբիերիան, Նեպալը եւ այլն:

Այդ փոփոխությունների համաձայն, 97 օդային օպերատորի արգելված է թռչել Եվրոպայի վրայով, ինչը քիչ է նախկինում նշված 103-ից: Սա կապված է այն բանի հետ, որ մոլդովական ավիափոխադրողները հանվել են սեւ ցուցակից, քանի որ բարելավել են իրենց երկրում թռիչքային անվտանգությունը: Նրանց թվում են մտնում նաեւ «Air Moldova»-ն, «HiSky»-ը եւ «Fly One»-ը: Բրյուսելից հաղորդում են, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից արգելքները սահմանվել են այն պատճառով, որ այդ երկրների ավիացիոն իշխանությունների կողմից անբավարար վերահսկողություն է իրականացվում թռիչքների անվտանգության ապահովման ուղղությամբ:

Տեղեկացնենք, որ Հայաստանում գրանցված 7 ավիափոխադրող 2020 թվականի հունիսից զրկվեց Եվրոպական Միության տարածքում թռիչքներ կատարելու հնարավորությունից։ Ըստ մասնագետների տարբեր հաշվարկների՝ Եվրամիության (ԵՄ) ավիացիոն «սեւ ցուցակից» դուրս գալու համար Հայաստանից առնվազն երկուսուկես տարի կպահանջվի: Այդ ավիաընկերությունները, ըստ Եվրահանձնաժողովի, չեն համապատասխանում օդային անվտանգության միջազգային չափանիշներին։

Ս.Հ.




Լրահոս