Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեի խոսքով, թիմի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները մրցաշրջանի մեկնարկին կոպիտ սխալներ թույլ չեն տվել:
«Ես մանրակրկիտ վերլուծել եմ իրավիճակը թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի և մարզական տնօրեն Միխայել Ցորկի հետ: Կարծում եմ, որ չի կարելի խոսել կոպիտ սխալների մասին: Ներկայիս իրավիճակն ավելի շուտ թերությունների կուտակում է»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 7 տուրերի արդյունքում «Բորուսիա»-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը: