«Հայաստանն այսօր խայտառակվեց կրկնակի». կարծիքներ «եռյակի» հանրահավաքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ իշխանական երեք ուժերի երևանյան հանրահավաքից հետո համացանցում ակտիվորեն քննարկումներ սկսվեցին ելույթների շուրջ:

«Հայաստանն այսօր խայտառակվեց կրկնակի: Իշխող կուսակցապետը երկրի ինքնիշխանությունը պատանդ հանձնեց Մինսկում, ընդդիմությունն էլ հազարավոր մարդիկ հավաքելով Ազատության հրապարակում, «ի ցույց դրեց», թե Հայաստանում նրա նեոգաղութացմանը «դեմ» մարդ չկա և հասարակությանը բացարձակ ստամոքսի ու կարմիր գծերի խնդիրներ են հետաքրքրում, իսկ ընդդիմությունն էլ այլընտրանքային չէ իր մոտեցումներով: «Կեցցեք», իշխանություն և չընդդիմություն: Սցենարը որտեղ (Կրեմլ, թե Բաղրամյան 26) էլ որ գրված լիներ, գրագետ էր կազմված…», – գրել է քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը:

Իսկ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը գրել է. «Ըստ Լևոնի.

ա/ քառյակը քառյակ է ՝ առանց ՀՅԴ-ի , այն այլևս քառյակում տեղ չունի,

բ/ Գագիկ Ծառուկյանը տվյալ գործընթացում գոնե՝ Ռոբերտ Քոչարյանի գործընկերը չէ, այլ, ինչպես տեսաք, իր,

գ/ միակ ընդունելին այսօրվա իշխանության մեջ Սեյրան Օհանյանն է,

դ/ Տիգրան Սարգսյան ու Սուրիկ Խաչատրյանը մի սանրի կտավ հանցագործներ են, ե/ Հայաստանի եվրապական հեռանկարը քարոզողները ընդամենը աղմկարարների 25-30 հոգանոց մի խումբ է: Ոչինչ չեմ մեկնաբանում, պարզապես առայժմ առանձնացրել եմ այս կետերը»:




Լրահոս